• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Արդարադատության նախարարությունը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասով գործընթաց է սկսել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարարությունը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասով գործընթաց է սկսել։ Երեկ նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել:

Քննության արդյունքները դեռ չկան։ Իսկ ի՞նչ դեպքի մասին է խոսքը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության արդեն նախկին պետ Սերգեյ Ատոմյանի հեռացումը առաջին հերթին կապված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Մասնավորապես, գրել էինք, որ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ են հաստատել Սերգեյ Ատոմյանի հետ՝ թույլտվություն ստանալու համար:

ՔԿՀ պետը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Ասել է թե՝ նախարարությունում ստուգում են, թե ինչպես է կալանքի տակ գտնվող նախկին նախարարը գնացել տուն։ Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգեյ Ատոմյանն ազատվեց Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականի սեպտեմբերի 15-ից։ Ի դեպ, դեռեւս ՔԿ ծառայության պետի պաշտոնը դատարկ է, ու չեն կարողանում թեկնածու գտնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով


    Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում


    ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել 5 հեռուստաալիքի նկատմամբ


    Սա խելшգար երկիր է, և նրանք դա գիտեն․ Թրամփը՝ Իրանի մասին


    Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը


    Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է


    Զելենսկին հրաժարվել է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները


    Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան


    Հայաստանում ադրբեջանասերների բանակի ձևավորման, պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների ձևավորման համար նրանք փող չե՞ն ծախսել. Խաչատրյան


    Քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]