Foto

«Արցախում հայերը սովամահ են լինում». ԱՄՆ Սենատում անցկացվում են ԼՂ իրավիճակի վերաբերյալ լսումներ (ուղիղ)

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկնարկել են լսումներ՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը:

Լսումներն անցկացվում են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով:

Լսումների մեկնարկին հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հիշեցրեց, որ արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցք մուտքը` թույլ չտալով Հայաստանից մարդասիրական օգնություն անգամ հասցնել ԼՂ հայերին, որոնք սովամահ են լինում: