Ռուսաստանի հայերի
միության նախագահ Արա Աբրահամյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին
«Այսօր առավել ակնհայտ
է, որ տարածաշրջանում Ալիևափաշինյանական «խաղաղության դարաշրջանը» Արցախի հումանիտար
ճգնաժամն է, Ալիևի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններն ու բռունցք
թափ տալն է, նոր պատերազմի և անհայտության հանդեպ՝ մշտական վախի զգացումը: Դա տարածաշրջանային
անվտանգային համակարգի կազմաքանդման փորձ է, որը՝ Ռուսաստանի առանցքային դերակատարության
շնորհիվ, ավելի քան երեսուն տարի ապահովել է հայերի բարեկեցությունը՝ անկախ առկա խնդիրներից:
Հայաստանի և Ռուսաստանի
ճակատագրերը կապակցված են դարերով և այնտեղ ապրող մեր գրեթե երեք միլիոն հայրենակիցները
համոզված են, որ Հայաստանի ուժը Ռուսաստանի հզորության մեջ է»,- ասել է Արա Աբրահամյանը:









