Foto

Երևանի կենտրոնում կայանելն ավելի թանկ կարժենա, քան ծայրամասերում կայանելը

ԱԺ պատգամավորները սեպտեմբերի 12-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում կատարված փոփոխություններին: Այժմ Երեւանի կենտրոնում կայանելն ավելի թանկ կարժենա, քան ծայրամասերում կայանելը։

Մասնավորապես, կփոխվեն վճարովի ավտոկայանատեղերի՝ կարմիր գծերի  գույնը, ինչպես նաեւ վճարի չափը։

Այս կամ այն կայանման գտնվելու վայրը կազդի գնագոյացման վրա: Այսպես, քաղաքի կենտրոնում կայանելն ավելի թանկ կարժենա, իսկ ծայրամասերում՝ ավելի էժան։ Նոր սակագները կսահմանվեն գործող գոտիավորմանը համապատասխան։