• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Նույն ոգով պիտի շարունակենք մեր Սուրբ Աթոռի զորակցությունը Արցախի Հանրապետությանը․ Արամ Ա-ն՝ ԱՀ նախագահին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին․

«Վսեմաշուք Տիար Սամվել Շահրամանյան, Նորընտիր Նախագահ Արցախի Հանրապետության․

Սիրելի՛ Պրն. Նախագահ,

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքից հայրապետական օրհնությամբ և ջերմ սիրով ողջունում ենք Ձեր ընտրությունը, որպես Արցախի Հանրապետության նախագահ։ Այս առիթով ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ և մաղթում, որ Արցախի պատմության ճգնաժամային հանգրվանում Ձեր ստանձնած պատասխանատվությունը վերանորոգ հավատքով ու նվիրումով կարողանաք լիովին արդարացնել՝ ի խնդիր Արցախի մեր սիրելի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքի։

Արդարև, Արցախի հայության կյանքի մշուշապատ այս օրերին, Արցախի ապաշրջափակումը և նրա իրավունքների իրացման հետապնդումը հարկ է, որ դառնա յուրաքանչյուր հայի և համայն հայության առաջնահերթ նպատակը։ Մենք անձնապես, Մեր բոլոր կարողությունները գործի ենք դրել ու պիտի շարունակենք դնել՝ միջազգային մակարդակով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետապնդելու համար։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը իր թեմերով միշտ եղել է Արցախի պետության, նրա քաջարի բանակի ու հերոսական ժողովրդի կողքին։ Վստահեցնում ենք Ձեզ, որ նույն ոգով պիտի շարունակենք մեր Սուրբ Աթոռի զորակցությունը Արցախի Հանրապետությանը։

Եվս մեկ անգամ, անձնապես և հանուն մեր Սուրբ Աթոռի միաբանության, ժողովականության, թեմերին և մեր ժողովրդին ջերմորեն շնորհավորում ենք Ձեր ընտրությունը։ Թող Ամենաբարի Աստված Իր հովանին անպակաս անի Արցախի Հանրապետության վրա և  Արցախի հայությանը շնորհի խաղաղ ու բարօր տարիներ»։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ


    Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր


    Հայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ին


    Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին


    Մեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունը


    Փարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմ


    Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում


    Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան


    Խախտվել է Խաչատրյանների ընտանիքի անդամների մասնավոր, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը


    Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]