Foto

Բրյուսովի ռեկտորը որոշեց, որ այլևս չպետք է դասավանդեմ, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ․ Սուրեն Սարգսյան

Բրյուսովի ռեկտորը (ազգանունը չեմ հիշում) որոշեց, որ ես 5 տարի ինստիտուտում 12.000 դրամով դասավանդելուց հետո այլևս չպետք է այնտեղ դասավանդեմ ԱՄՆ արտաքին քաղաքականություն, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ (բնականաբար լսարանում դրանք չեմ հնչեցնում): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Ով էլ որոշի դասավանդել առարկան, բոլոր նյութերը պատրաստ եմ տրամադրել»,- գրել է նա։