Foto

Ադրբեջանը համաձայնել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Լաչինի և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը

Ադրբեջանը համաձայնել է Կարմիր խաչի միջնորդությամբ Լաչինի և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը։

Այս մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ հավելելով, որ իբր այս համաձայնագրի իրականացմանը խոչընդոտում է «ղարաբաղյան ռեժիմը»։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է.

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհներով զուգահեռաբար բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել՝ Լաչինի սահմանային անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»: