Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք հենց այդպես ենք վերաբերվում նրան: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վատթարացել են հարաբերությունները Երևանի հետ ինտեգրացիոն կառույցների գծով։
Օվերչուկը նաև հավելել է, որ Հայաստանի հետ շփումները կարող են տեղի ունենալ ԵՏՀ Խորհրդում սեպտեմբերի 27-ին։









