Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Լաչինի սահմանային անցակետում կալանավորված արցախցի 3 ֆուտբոլիստները ազատ են արձակվել, փոխանցում է Radar Armenia-ն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ անցակետում ևս 2 հայ երիտասարդներ են առևանգվել։









