Ռազմաքաղաքական իրավիճակը էականորեն սրվել է։ Ադրբեջանը օրեր շարունակ զորք է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով, ավելացել է հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրավիճակն այնպիսին է, որ ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է լրաջագույն քայլեր ձեռնարկեն՝ մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։
Ն. Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, ցանկանում է ու պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։









