Foto

Արցախում վառելիքի բացակայության պատճառով փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Հակոբավանք

Ս. Հակոբավանքում  տեղի է ունեցել Սուրբ Պսակի արարողություն ձեռամբ վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի։ Այս մասին հայտնում են Արցախի թեմից։

Արցախում վառելիքի բացակայության պատճառով փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Ս. Հակոբավանք, իսկ վանքի բակում սպասող Քոլատակ գյուղի կիրակնօրյա դպրոցի սաները ծափողջյուններով դիմավորել են օրվա հերոսներին։

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի։