Ես չգիտեմ Արայիկ Հարությունյանի հրաժարականի իրական շարժառիթները, արցախյան կոնյուկտուրային շատ ծանոթ չեմ: Սակայն որոշ մեկնաբանություններ կարող եմ ինձ թույլ տալ:
Արայիկ Հարությունյանը երբևէ այդքան համարձակություն և ինքնուրույնություն չի ունեցել՝ ճակատագրական որոշումներ կայացնելու համար: Մանավանդ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի խունտայի առջև Երևանի ավագանու ընտրություններն են, Հարությունյանի հրաժարականը մեջքից «քարով զարգելու» պես մի բան է: Նրա այս քայլը հուշում է երկու բան:
Առաջին՝ Նիկոլ Փաշինյանի ազդեցությունն այնքան է թուլացել, որ Արայիկը կարողացավ «արանքը ճղել»:
Երկրորդ՝ առջևում այնպիսի ծանր որոշումներ են սպասվում, որ Փաշինյանի համար Արայիկի գոյությունն անգամ հետաքրքիր կամ որոշիչ չէ:
Այս երկուսը «կամ-կամ»-ի տրամաբանության մեջ չեն, այլ գոյություն ունեն միաժամանակ: Մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավել հնարավոր բացասական սցենարներին՝ ինչ գնով էլ լինի, պետք է հաղթել Երևանի ընտրություններում, որովհետև Նիկոլը մնացել է մեկ ոտքի վրա: Ինչ էլ պատահի, պետք է պատրաստ լինել միահամուռ ուժերով դիմակայել հնարավոր արտաքին մարտահրավերներին, որովհետև Նիկոլի թուլացումը չի բխում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից: Նրանք նույնիսկ ծայրահեղ քայլերի կգնան, որպեսզի Նիկոլի իշխանությունը պահեն:









