54 անհետ կորած զինծառայողի ընտանիքներ կշարունակեն ֆինանսական աջակցության ստանալ մինչև 2023 թ. հոկտեմբեր ամիսը՝ 300 000-ական դրամի չափով։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։
54 ընտանիքի տրամադրվելիք դրամական աջակցության ընդհանուր չափը կկազմի 32 մլն 400 հազար դրամ։
«Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» գործող որոշմամբ նախատեսված է մինչև 2023 թ. օգոստոսը ներառյալ ամենամսյա սոցիալական աջակցություն տրամադրել զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը։ Ըստ այդմ՝ առաջարկվել է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. հոկտեմբերը ներառյալ:









