Foto

Արցախի կառավարիչները դատապարտված են մահվան՝ Արցախի կորստյան դեպքում

Արցախի ԱԺ նախկին նախագահ,  ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում,եթե Արցախի կառավարիչները (Նախագահ և կառավարության անդամներ,Աժ նախագահ և պատգամավորներ,դատավորներ,դատախազներ և այլ պատասխանատուներ) գիտակցեն,որ իրենք դատապարտված են մահվան՝ Արցախի կորստյան դեպքում և կունենան կյանք՝ Արցախի փրկության դեպքում...
Հ.Գ.Այլ տարբերակ չկա...
Ներքին երկաթյա կարգապահություն՝ հիմնված սոցիալական արդարության,կեղծ ժողովրդավարությունից հրաժարվելու,մասնակի կամ լրիվությամբ քաղաքական-հասարակական կազմակերպություների գործնեությունը սահմանափակելու ,բոլոր պառակտիչներին և սադրիչներին պատժելու և այլ նեգատիվ երևույթները պետական հանրային կյանքից վերացնելու հիմքի վրա...