Մեր երախտագիտությունն ենք հայտնում Փարիզին և Ֆրանսիայի տարբեր շրջաններին՝ Արցախին ու նրա ժողովրդին անդավաճան աջակցելու համար։ Այս մասին ասված է ԱՀ Արտաքին գործերի նախարարության թվիթերյան պաշտոնական էջում։
«Անն Իդալգոյի և այլ ընտրված պաշտոնյաների ղեկավարած նախաձեռնությունը հույս է ներշնչում, որ միջազգային հանրությունը կմիավորվի Արցախի հետ ամուր համերաշխության գաղափարի շուրջ»,-նշված է գրառման մեջ։
Նշենք նաև, որ Ստեփանակերտում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության։









