Foto

Ֆրանսիական հումանիտար բեռներն արդեն Կոռնիձորում են, պատվիրակությունը՝ նույնպես

Փարիզի և ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքների իշխանությունների ուղարկած հումանիտար բեռն արդեն Կոռնիձորում է։

10 բեռնատարներն այսօր առավոտյան էին շարժվել դեպի Կոռնիձոր Երևանի Հանրապետության հրապարակից։

Շարասյունն ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Ֆրանսիական պատվիրակությունը նույնպես քիչ առաջ հասավ Կոռնիձոր։