Foto

3 արցախցիների առևանգման դեպքով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Ս. թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ հավելելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ: