Foto

Ճանաչվել է դիակի ինքնությունը․ ՆԳՆ ոստիկանություն

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճանաչվել է օրեր առաջ հայտնաբերված դիակի ինքնությունը, հայտնում են  ՆԳՆ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ի առավոտյան Երևանի Տիչինայի փողոցում հայտնաբերվել էր անհայտ տղամարդու դիակ: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել: