Foto

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

Նորակոչիկները հավաստիացրել են, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգով, որից հետո նորակոչիկները կատարել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:

Նորակոչիկներն ընթերցել են զինվորական երդման տեքստը` խոստանալով անձնվիրաբար ծառայել հայրենիքին։ Նրանք հավաստիացրել են, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:

Հանդիսավոր արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողները ցուցադրել են հատուկ մարտավարական և ձեռնամարտի հնարքներ, իսկ կինոլոգիական կենտրոնը՝ ծառայողական շներով վարժաձևեր։

Այդ ընթացքում ցուցադրվել են ենթադրյալ պայթուցիկ սարքի հայտնաբերում, փախուստի դիմած սահմանախախտի վնասազերծում և ձերբակալում։