Չգիտեմ, նկատե՞լ եք, որ հանրային տրանսպորտում գործող նիկոլական քարոզիչներն էլի ակտիվացել են ընտրություններին ընդառաջ։
Երեկ երեկոյան ավտոբուսով տուն էի վերադառնում, այդպիսի մի զույգի ֆիքսեցի. տղամարդ և կին, մոտ 40–45 տարեկան, ձևացնում էին թե իրար չեն ճանաչում. տղամարդը մեջտեղում էր ավտոբուսի, կինը՝ ամենաառջևում ու տենց 5 մետրի վրա գոռալով իրար հետ զրույց էին անում անգիր արած լոզունգներով, թե էս ինչ հիասքանչ նոր տրանսպորտ ա, ինչ լավ գործ ա անում «քաղաքապետը»։
Այդպիսի զույգերով կամ
եռյակներով աշխատանք (օրինակ՝ 2 տարեց կին, իբր իրար չճանաչող, կամ տատիկ-պապիկ կամ բաբո ու թոռ) տեսել եմ նաև անցյալ տարի դիմադրության շարժման ժամանակ։ Երբ ավտոբուսը մոտենում էր Ֆրանսիայի հրապարակին ու հայտնվում խցանման մեջ, սկսում էին սենց անգիր արած տեքստերով ղժղժալ, թե էս «Քոչարյանի նառկամանները ամբողջ քաղաքին խանգարում են», ու տենց 10–15 րոպե, մինչև ավտոբուսը խցանման մեջ էր։ Հրապարակից մեկ-երկու կանգառ անց իջնում էին ու նստում հետ գնացող ավտոբուս, որպեսզի նույն թատրոնը բեմադրեն հիմա էլ հակառակ կողմից եկող ավտոբուսում։
Ինչևէ, երեկվա զույգը բացի այն բանից, որ ահավոր տապոռ էր ու անտաղանդ, մի հատ էլ վերջում տղամարդուն զանգեցին, սկսեց հեռախոսով հաշվետվություն տալ, թե որտեղ են, ինչ են... Վերջում էլ, թե. «Դե մի քսան րոպեից վերջացնում ԵՆՔ։ Քեզ կգաՆՔ, կտեսնեՆՔ, նոր կեթաՆՔ տուն»։
Իբր, իրար հետ չէին, էլի ու իրար չէին ճանաչում ու իրարից հեռու էին նստել

«Էս ինչ անհաջող դերասաններ են, ավելի անբնական են, քան փողոցում երեխեքի հետ նկարվող ձմեռ պապի-ձյունանուշները», — մտածեցի ես՝ ավտոբուսից իջնելիս։ Ու մեկ էլ գլխումս լամպոչկա վառվեց. «Կարո՞ղ ա հենց էդ նույն դերասաններին էլ գործի են դրել»։