Շառլ Միշելը և Մելանի Ջոլին քննարկել են Արցախի հարցը։ Տեղեկանում ենք Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլի X–ի (նախկինում` Twitter) էջում գրառումից։ «Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,– ԵԽ նախագահի հետ հանդիպման մասին գրել է նախարար Ջոլին:
Հանդիպումը կայացել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակում, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։









