Foto

35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ

35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ–ն։
 
«ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։
 
Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի:
 
Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։
 
Պաշտպանության նախարարությունը հորդորում է անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը»,– ասված է հաղորդագրության մեջ: