Քիչ առաջ լուր տարածվեց, թե Լաչինի միջանցքում ադրբեջանցիները կրկին մարդ են առևանգել: Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆոն». լուրը հաստատվել է. Ադրբեջանն առևանգել է ռուս խաղախապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
«Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ»,- նշվում է հայտարարության մեջ:









