Foto

Իրանում դատարանը մեղադրանք է առաջադրել Շահ Չերախ տաճարում տեղի ունեցած ահաբեկչության երեք հիմնական մասնակիցներին

Իրանում դատարանը մեղադրանք է առաջադրել Շահ Չերախ տաճարում տեղի ունեցած ահաբեկչության երեք հիմնական մասնակիցներին, հաղորդում է Mehr-ը:

Ֆարս նահանգի արդարադատության դեպարտամենտի ղեկավար Քազեմ Մուսավին շաբաթ օրը հայտարարել է, որ մեղադրյալները շուտով կկանգնեն դատարանի առաջ:

Նա հայտնել է, որ ահաբեկչության գլխավոր մեղավորը, որը հայտնի է որպես Ռահմատուլլա Նովրուզ, մեղադրվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեջ:

Մյուս մեղադրյալները՝ Հաբիբոլլահ Արաբզադեն եւ Ամրոլլահ Նազարին, նույնպես մեղադրվում են ԴԱԻՇ-ի հետ դավադրության մեջ՝ Իրանի ազգային անվտանգությունը խաթարելու համար։

Մուսավին բացատրել է, որ հարձակման կապակցությամբ ձերբակալված մի շարք անձինք ազատ են արձակվել այն բանից հետո, երբ նրանք անմեղ են ճանաչվել։