Foto

Հայաստանն Ադրբեջանին 5-րդ անգամ է փոխանցում նույն պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանն Ադրբեջանին 5-րդ անգամ է փոխանցում նույն պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Նա նշեց, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցվածը ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է եղել, այլ նոր առաջարկներ՝ բանակցվող պայմանագրի տարբերակի մեջ։

Հիշեցնենք, որ նոր առաջարկներ Ադրբեջանին ուղարկելու մասին երեկ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: