• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

«Հայանտառ ՊՈԱԿ»-ի մի շարք պաշտոնյաների միջեւ վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Իջեւանի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Արտաշես Մատինյանը ինքնաձիգից կրակոցներ է արձակել։

Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհի «Աշոտ Երկաթ» կոչվող տարածքից ձերբակալվել եւ Ոստիկանության Իջեւանի բաժին է տեղափոխվել Ա. Մատինյանը։

Ըստ ստացված տվյալների՝ այդ օրը Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ ՊՈԱԿ»-ի տնօրենի տեղակալ, Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սիմոն Պետրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ ՊՈԱԿ»-ում որպես տնօրենի տեղակալ աշխատող Երեւանի բնակիչ 64-ամյա Սեպուհ Քոչարյանը, նույն նախարարության գլխավոր մասնագետ, Երեւանի բնակիչ 40-ամյա Աշոտ Ավագյանը եւ Կոտայքի մարզի բնակիչ, նույն նախարարության գլխավոր մասնագետ 55-ամյա Մանվել Դավթյանը «Հայանտառ ՊՈԱԿ»-ի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում իրականացրել են ստուգումներ, որի ժամանակ Ա. Մատինյանի մոտ առաջացած դժգոհությունների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Մատինյանի եւ Ս. Պետրոսյանի միջեւ, որից հետո Ա. Մատինյանն իր մոտ պահվող ապօրինի ինքնաձիգից մի քանի կրակոցներ է արձակել օդ՝ այդ կերպ փորձելով վախեցնել Ա. Պետրոյանին։

Դեպքի փաստով Ոստիկանության Իջեւանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Մատինյանին եւ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ Լավրով


    Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է


    Նացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում․ Լավրով


    Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան


    Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները


    Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին


    ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները կգործեն Լոռու և Կոտայքի մարզերում


    Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը


    Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը


    Աչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. Հարությունյան

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]