Foto

Ադրբեջանում հայտարարել են, թե Բելգիայի ԱԳ նախարարը ցանկանում է օգտվել ադրբեջանական ռեսուրսներից

Նախօրեին Ադրբեջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հարևան երկրի իշխանությունները իրենց հատուկ ընդունելություն ու վերաբերմունք են ցուցաբերել Բերգիայի Թագավորության արտաքին գերատեսչության ղեկավար Հաջա Լահբիբին։

Նախ, այդ երկրի ղեկավար Իլհամ Ալիևը նրան մեղադրել են «հայամետության» մեջ։ Այնուհետև հայտարարել էր, որ չի պատրաստվում իր մոտ ընդունել ու որևէ հանդիպում ունենալ եվրոպացի նախարարի հետ։

Հիշեցնենք, որ ավանդույթի համաձայն, Ալիևը մշտապես ընդունում է իր երկիր ժամանած օտարերկրյա գործիչներին, Լահբիբին չընդունելու մասին, սակայն, նա հայտարարել էր դեռևս մինչև նախարարի ժամանումը։

Այցի շրջանակներում, Բերգիայի արտգործնախարարին իր տեսակի մեջ յուրահատուկ ընդունելություն է ցուցաբերել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որ իր եվրոպացի գործընկերոջ հետ բոլոր հանդիպումներն անցկացրել է Ալիևի կողմից նախապես ստեղծած տրամադրությամբ։

Հետաքրքրական է, որ կողմերի միջև կայացած երկկողմանի հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսի ժամանակ, երկու գործիչներն էլ դեմքի բավականին լուրջ արտահայտություն ունեին, ու գրեթե չեն ժպտացել միմյանց։

Իսկ Բայրամովը սկսել է թվարկել Ադրբեջանի տարածքում գործող բելգիական ընկերությունների քանակն ու ավելացող ներդրումներին աջակցելու փաստը։ Այդուհանդերձ, ավելացրել է, որ դրանք ամբողջությամբ չեն արտահայտում երկու երկրների միջև առկա հարաբերությունները։

Լահբիբը ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, որ իրենք կողմ են Ադրբեջանի հետ հարաբերությունների առավել բարելավմանը՝ ցանկություն հայտնելով, որպեսզի բելգիական ընկերություններն Ադրբեջանում լայն ներկայացվածություն ունենան։ Այս հայտարարության արձագանքել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները՝ հայտարարելով, թե Լահբիբն Ադրբեջան է այցելել «ադրբեջանական ռեսուրսներից օգտվելու նպատակով»։