Foto

ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակը ժամանակավորապես փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանն օգոստոսի 25-ին փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, այնուհետև վերաբացվել է։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը։

«Տեղեկացնում ենք, որ «Ազգերի պալատում» առաջացած հարցն այժմ լուծվել է։ Բոլոր մուտքերը վերաբացվել են», - մեջբերում է գործակալությունը՝ հայտարարությունից։

Թե կոնկրետ անվտանգային ինչ խնդիր է առաջացել՝ ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակում չեն նշել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։