Foto

Անդրկովկասում նոր ուղիների ստեղծումը կապահովի կայուն տնտեսական զարգացում և կամրապնդի մարդկանց միջև շփումները. Միշուստին

Մենք կողմ ենք Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, Ծաղկաձորում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն՝ մենք համոզված ենք, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը և կամրապնդի շփումները այստեղ ապրող մարդկանց միջև», - ասել է Միշուստինը։