ՀՀ ներքաղաքական զարգացումների հիմքում վերջին ամիսների ընթացքում առանցքայինը Արցախն է ու նրա շուրջ ընթացող ցավալի զարգացումները։ Շրջափակման մեջ գտնվող, իսկ վեջին օրերին արդեն բառացիորեն սովամահության ենթարկվող արցախցիների համար այսօր ամենադաժան ու գոյատևման իսկական պայքար է ընթանում, որի հանգուցալուծման իրական պատկերը հեռու է տեսանելիությունից։ Այս ողբերգականության ֆոնին այսօր Արցախում իսկական ներքաղաքական գզվռտոց է, իսկ ավելի պարզ՝ Արցախի «նիկոլիզացիա»։ Իրադարձությունները փորձում են այնպես դասավորել և մատուցել, որ ամեն ինչ գցեն ժողովրդի «գրպանը», ինչպես բնորոշ է Փաշինյանի ու նրա հանցավոր շայկայի գործեալոճին։
Շուրջ 9 ամիս պաշարման մեջ գտնվող Արցախին ոչ մի «մարդավարի» օգնության ձեռք ՀՀ-ի իշխանությունների կողմից չմեկնվեց։ Ամեն ինչ սահմանափակվեց կենացային մակարդակի կոչերով, հորդորներով ու լալահառաչ տեքստերով, ինչին ականատես էինք դառնում կառավարության յուրաքանչյուր նիստի սկզբնախաղի ժամանակ։ Նույն ռեժիմով Նիկոլը հայտարարում էր, թե «Արցախում այսօր տեղի ուենցողը ցեղասպանությունը է», «Հաաագայի դատարանի որոշումը պետք է կյանքի կոչվի և Լաչինի միջանցքը բացվի»։ Ահա այսպես՝ «պետք է»-ներով էլ անցավ 9 ամիս, իսկ Արցախում ապրելու համար սնունդ հայթայթելու հնարավորություններն օրերի հարց է. բառացիորեն մնացել է 4-5 օրվա ուտելիք և սրա մասին Արցախում ապրող մեր հայրենակիցները բերանացի փոխանցում են։ 9 ամիս անգործությունից և «հանկարծ» Կոռնիձոր «ֆուռեր» ուղարկելու հաղթարշավից անցել է մոտ 20 օր․ քար լռություն: Սա նշանակում է մի բան․ Նիկոլի ձևական PR։
Վերջին շրջանում ակտիվ
քննարկման է դրված Աղդամ-Ստեփանակերտ հատվածով սնունդ մատակարելու թեման, որը Ալիևի
առաջնային առաջարկներից մեկն էր։ Իմ հրապարակումներից մեկում անդրադարձել
էի այս դրվագին՝ նշելով, որ Ադրբեջանական կողմը մտադիր է փաստացի սովի մատնել արցախահայությանը
և, Աղդամում շուկա և ուտելիք առաջարկելով սկսել, այսպես կոչված, «ինտեգրման»
գործընթացը։ Միանշանակ պարզ է, որ այս գործընթացը «Ադրբեջանական Արցախ» օպերացիայի
առանցքային բաղադրիչն է, որով փորձելու են ծնկի բերել արցախահայությանը։
Իսկ Հակարի կամրջին տեղադրված
անցակետի թեման արդեն ամբողջովին դուրս է եկել խոսակցությունից, դրա մասին ոչ ոք ոչ միայն
չի խոսում ու բարձրաձայնում, այլև ուղղակի ընդունում են որպես կայացած փաստ և թեման
շրջանցվում է։ Ավելին, այստեղ թերևս առաջին պլան կգան փաշինյանական «ֆուռերը» և
20 օր կանգնելուց հետո «հաղթական շքերթով» կմտնեն Ստեփանակերտ, և բոլորը միանգամից
ծափ կտան։
Ահա սա է սպասվում մեզ
առաջիկա օրերի ընթացքում. Արցախի ամբողջական ու վերջնական հանձնում․ իսկ Կասկադում
շարունակում են տաք կապուչինո վայելել։
Արմեն Հովասափյան









