Foto

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն գալիս է Հայաստան

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն մեկնում է Հայաստան, որտեղ օգոստոսի 24-25-ը տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, հայտնում է Sputnik Беларусь-ը։ 

Հիշեցնենք՝ այսօր՝ Ծաղկաձորում, տեղի կունենա ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը։ Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման առաջնահերթությունները։