Foto

Ռուսական ինքնաթիռի կործանման հետևանքով 10 մարդ է զոհվել

Embraer բիզնես-ջեթը վթարի է ենթարկվել Տվերի մարզում, բոլորը զոհվել են: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

«Embraer ինքնաթիռը Շերեմետևոյից Սանկտ Պետերբուրգ էր թռչում։ Ինքնաթիռում եղել են երեք օդաչուներ և յոթ ուղեւորներ։ Նրանք բոլորը մահացել են»,- ասել է աղբյուրը։