Foto

Միշելը կոչ է արել հնարավորինս շուտ երկխոսություն սկսել Բաքվի ու Ստեփանակերտի միջև

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել հնարավորինս շուտ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է աղբյուրը, փոխանցում է РИА Новости-ն։

Աղբյուրի համաձայն՝ Եվրոպական խորհրդի ղեկավարը կողմերին կոչ է անում խուսափել հումանիտար հասանելիության հարցը քաղաքականացնելուց։

Նա հավելել է, որ Միշելը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ են Երևանի, Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ «ապաշրջափակման տարբերակները քննարկելու համար»։

Նշենք, որ արդեն 9 ամիս է, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, որի հետեւանքով ծայրահեղ ծանր վիճակ է ստեղծվել Արցախում, անգամ ԿԽՄԿ-ն չի կարողանում դեղորայք ու սննդամթերք տեղափոխել Արցախ։