Foto

Թուրքիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքիայի Չանաքքալե նավահանգստային քաղաքում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, հայտնում է TRT Haber-ը։

Հաղորդվում է, որ Չանաքքալե-Չան մայրուղին հրդեհի պատճառով փակ է երթևեկության համար:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է «անհայտ պատճառով»։

Իրավիճակի մասին ծանուցելուց հետո Չանաքքալեի շրջանային անտառտնտեսության վարչությունը բազմաթիվ խմբեր է ուղարկել տարածաշրջան։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանական ջոկատներ։

Խմբերը  սկսել են աշխատել օդից և ցամաքից՝  քամու ազդեցության տակ աճող կրակը վերահսկելու համար, երկու գյուղի բնակիչներ տարհանվել են։