«Մեր ակցիան ոչ միայն ՄԱԿ-ի դեմ է, այլ նաև ՄԱԿ-ի համար»,-ՄԱԿ-ի հայստանյան գրասենյակի դիմաց «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը։
Նա նշեց, որ իրենցից անընդհատ փաստահավաք նյութեր են ուզում ՄԱԿ-ից. «Մեկ մեկ ընթացքում հազարավոր անձնական պատմություններ ենք փոխանցել ՄԱԿ-ին, կրթության, երեխաների, կանանց, հիվանդների ու ծերերի իրավունքների խախտումների մասին հազարավոր փաստեր ենք ներկայացրել։ Նույնիսկ բնապահպանական իրավիճակի մասին ենք փաստեր փոխանցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։
Հիմա ի՞նչ եք ուզում, ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը ձեզ համար փաստ չէ՞։ Ձեր գործը մենք ենք անում»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Նա նշեց, որ իրենք նաև միջազգային կազմակերպությունների համար են պայքարում. «Աբսուրդային է, որտե՞ղ եք լսել, որ Կարմիր խաչից մարդ գողանան։ Ադրբեջանն արդեն տեռորի է ենթարկում հումանիտար կազմակերպություններին և մեզանից հիմա փաստեր են ուզում, ինչ որ բաներ են քննարկում Նյու Յորքում, Բրյուսելում, Մոսկվայում։
Բայց հիմա փաստացի կոնկրետ լուծումների կարիք կա, որ մարդիկ Արցախում չմահանան, ռազմական ագրեսիայի չենթարկվեն։
Մեր պահանջն է՝ Լաչինի միջանցքի անհապաղ բացում»։
Աղբյուր` Panorama.am









