Foto

«Օդանավակայն» շոուն


Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը ցուցադրական շրջայց  կատարեց Կապանի «Սյունիք» օդանավակայանի տարածքում և հայտարարեց, թե «արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան ավիաչվերթներ»։

Առաջին հայացքից թվում է, թե տեղի ուենցածում ոչ մի առանձնահատուկ բան չկա, սակայն, ինչպես սովորաբար լինում է՝ ադրբեջանական կողմի ռեզոնանսը չուշացավ, և արդեն օգոստոսի լույս 18-ի գիշերը նրանց կողմից,Կապանի օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը կրակոցներ արձակեց օդանավակայանի ուղղությամբ և հեռացավ։ 

Տեղի ուենցածին հաջորդեց Ադրբեջանի արագացված մեսիջը․ մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի ղեկավարը հաստատեց, որ Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակահերթերը պատահական չեն եղել և դրանով Ադրբեջանը զգուշացնում է, որ թույլ չի տա Երևանից Կապան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել: Ըստ էության՝ տեղի ուենցածը խոսում է այն մասին, որ ՀՀ-ն իր տարածքում փաստացի ի վիճակի չէ որևէ քայլ կատարել, ինչը չի համապատասխանում ադրբեջանական քիմքին։ Ի դեպ՝ նման օրինակներ են նաև Սոթքի հանքավայրի շահագործման դադարեցումը, Երասխում մետալուրգիական գործարանի պարբերական գնդակոծություններ և այլն: Հատկանշական է այն, որ հայկական մի քանի խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունների դեմ ադրբեջանական կողմը քարոզչական պատերազմ է սկսել և թեման բարձրացրել միջազգային մակարդակ:

Թերևս, զարմանալու կարիք չկա, քանի որ երկու տարուց ավելի է, ինչ Ադրբեջանը փաստացի բռնազավթել է ՀՀ սուվերեն տարածքները (տարբեր փորձագետներ խոսում են մինչև 150-200 քառակուսի կիլոմետր տարածքի մասին,) և ոչ միայն չի պատրաստվում հետ քաշվել, այլ հակառակը՝ կապիտալ շինաշխատանքներ է կատարում, ինչը խոսում է, որ արդեն իսկ «դաբրո» ունեն ՀՀ հակահայ իշխանություններից։ Չնայած, Նիկոլն իր տարբեր ելույթներում խոսում է, «հայելային հետքաշումների» մասին, սակայն դրանք ընդամենը տեսարանային պնդումներ են և պարզ է, որ այդ ամենը բարձրաձայնվում է՝ ներքաղաքական օրակարգում թեման «տաք» պահելու և սեփական իշխանության կյանքը երկրարացնելու նպատակով։ 

Կասկածից  վեր է, որ «Սյունիք» օդանավակայանն անվտանգ կարող է շահագործվել միայն այն դեպքերում, երբ կա՛մ ադրբեջանցիներին համապատասխան դիրքերից հետ շպրտված կլինեն, կա՛մ ՀՀ-ում կլինի իշխանություն, որի պարագայում ադրբեջանցիները նման քայլի գնալուց առաջ իրենց քայլերի հետևանքների մասին երկար կմտածեն: Վերջում ուղղակի արձանագրենք, որ նման սադրանքներով Ալիևը հերթական ապտակն է հասցնում Նիկոլին և ցույց տալիս, թե իրականում ինչ վերաբերմունք ունի նրա նկատմամբ։

Արմեն Հովասափյան