Foto

Հելենի աճյունը Գորիսում է, միակ ցանկությունս է՝ Արցախ տանեմ, հուղարկավորենք, երեխու հոգին խաղաղվի. Հելենի քեռի

Ողբերգականա վթարից զոհված 21-ամյա Հելենի աճյունը շարունակում է մնալ Գորիսում, եթե երեքշաբթի տեղափոխում չկատարվի, դա կլինի վերջնաժամկետ: Հելենի քեռին NEWS.am-ին հայտնեց, որ վաղը Երեւանում արցախցի երիտասարդները բողոքի ակցիա կանցկացնեն ԿԽՄԿ գրասենյակի, ԱԳՆ-ի եւ ՌԴ դեսպանության դիմաց:

«Կարմիր Խաչը պետք է իր առաքելությանը համապատասխան գործի, պետք է կազմակերպի տեղափոխումը, այլապես ինչու է գործում Արցախում: Իմ միակ նպատակն է՝ երեխու աճյունը տեղափոխել, հուղարկավորել, որ երեխու հոգին հանգստանա, խաղաղվի: Ես գիտեմ, որ տանելու եմ, ոնց էլ որ լինի»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովւ եւ պետնախարարը խոստացել են, որ եթե  Կարմիր խաչի միջազգային կոմիտեին չհաջողվի տեղափոխումը իրականացնել, իրենք կկազմակերպեն:

Բաքուն թույլ չի տալիս Հելենի մարմինը տեղափոխել Արցախ։ Կարմիր խաչից կոնկրետ չեն նշում՝ ինչ հիմնավորում է բերում Ադրբեջանը։

Նշենք, որ Հելեն Դադայանն Մարտունիի Ճարտար քաղաքից էր։ Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով նա ինն ամիս կտրված էր Արցախից։