Foto

Ռուսաստանի ԱԳ ղեկավարը հանդիպել է ունեցել Ադրբեջանի և մերձկասպյան այլ երկրների դեսպանների հետ

Օգոստոսի 18-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ  Լավրովը հանդիպել է ունեցել Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի դեսպանների հետ՝ նվիրված Կասպից ծովի միջազգային օրվան (օգոստոսի 12):

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Կասպից ծովի տարածաշրջանում բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ։ Քննարկվել են «հնգյակի» ձևաչափով համագործակցության ամրապնդման հետագա քայլերը, ներառյալ Մոսկվայում կայանալիք մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպման նախապատրաստումը։