Foto

ԵՊԲՀ նախկին պրոռեկտորը փողեր է լվացել. քրեական վարույթ հարուցվելուց հետո հեռացել է ՀՀ–ից

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ փողերի լվացման համար, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Խոսքը 16.800.000 ՀՀ դրամի մասին է, որը ԵՊԲՀ–ի հիմնադրամից 2015-2016թթ. ընթացքում «Հերացի» արհեստակցական կազմակերպության բանկային հաշիվներում որպես անդամակցության վճար ավել փոխանցված, ինչպես նաև այլ պատրվակներով փոխանցված և այդ կերպ հափշտակված գումարների մասին է։

Նախկին պրոռեկտորը կեղծ պայմանագրեր է կնքել կեղծ ստեղծված ընկերության հետ, որպեսզի օրինական տեսք տա հիմնադրամից փոխանցված գումարներին։