Foto

Բաքուն Փարիզին հակադարձում է, թե Լաչինի միջանցքը շրջափակված չէ

Ադրբեջանի արտգործնախարարությունը «կտրականապես մերժում է» երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի արդյունքում Ֆրանսիայի կողմից արված հայտարարության ժամանակ «Ադրբեջանի դեմ հնչեցված անհիմն պնդումները»։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

«Այն պնդումների առնչությամբ, թե իբր Լաչինի ճանապարհն Ադրբեջանը «շրջափակման մեջ» է պահում, ինչի հետևանքով «հայ բնակիչները կանգնած են հումանիտար լուրջ ճգնաժամի առաջ», ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անհեթեթ է սահմանային անցակետի շահագործումը ներկայացնել որպես շրջափակում, որը ստեղծվել է Լաչինի ճանապարհին քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը երաշխավորելու, ինչպես նաև Հայաստանի կողմից ռազմական և անօրինական տնտեսական նպատակներով դրա չարաշահումը կանխելու Ադրբեջանի պարտավորության համաձայն», - ասված է պաշտոնական Բաքվի հայտարարությունում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։