ՄԻԵԴ–ը Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել Երևանին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել հայկական կողմին։ Sputnik Արմենիան կապ հաստատեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանի հետ, որը հաստատեց լուրը։ Օգոստոսի 2–ին Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դիմումը վերաբերում էր մոլորվելու հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանությանը։ ՄԻԵԴ–ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 10–ն էր ժամանակ տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար: