Foto

Սարգիս Ադամյանի գոլը «Օսնաբրյուկի» հետ խաղում (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Քյոլնը» լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով հաղթել է «Օսնաբրյուկին»։

Հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ 93-րդ րոպեին «Քյոլնին» հաշվի մեջ առաջ է մղել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը (տեսանյութ)։ Լրացուցիչ ժամանակում աչքի է ընկել նաեւ գերմանացի պաշտպան Յուլիան Հաբոտը։

«Քյոլնը» դուրս է եկել 1/16 եզրափակիչ։

Աղբյուրը՝ News.am