Երեկ վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ:
«Վիրահատվել է կայազորային հոսպիտալում, տեղափոխվել` Կենտրոնական հոսպիտալ: Վիճակը գնահատվում է ծանր, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:









