Foto

Հայաստանում լաբորատոր հաստատվել է կարմրուկի ընդհանուր 384 դեպք

2023 թվականի օգոստոսի 14–ի տվյալներով Հայաստանում լաբորատոր հաստատվել է կարմրուկի ընդհանուր 384 դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։

Ըստ վիճակագրության՝ 384 դեպքից 268–ը երեխաներ են,  118–ը՝ մեծահասակ։ Հոսպիտալացվել է 1 քաղաքացի, դուրս է գրվել՝ 236–ը։