Foto

Թուրքիայի եւ Ռուսաստաի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին. ԶԼՄ

Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։ Այս մասին տեղեկացրել է A haber թուրքական հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր թղթակցին Թուրքիայի նախագահի աշխատակազմում։

Նրա տվյալներով՝ Թուրքիայի նախագահը նախկինի պես սպասում է Ռուսաստանի նախագահի այցին Թուրքիա։ Սակայն «չի բացառվում նաեւ» Էրդողանի այցը, եթե Պուտինը չգա Թուրքիայի տարածք։ Հետուստաալիքը ավելի ստույգ ամսաթիվ չի նշել՝ տեղեկացնելով, որ Անկարայում նրանց սպասում են «օգոստոսի վերջին – սեպտեմբերի սկզբին»։

Բանակցությունների հիմնական թեման A haber-ը նշել է հացահատիկի գործարքի վերականգնումը, որից Ռուսաստանը դուրս է եկել հուլիսի 18-ին այն պատճառով, որ նրա պահանջները պայմանավորվածությունների շրջանակում չէին կատարվում։

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են հնարավոր հանդիպման պատրաստման մասին։ Օգոստոսի 4-ին Էրդողանը տեղեկացրել է լրագրողներին Թուրքիա Պուտինի հնարավոր այցելության մասին։ Նրա խոսքով՝ այցի ստույգ ժամկետը որոշված չէ եւ կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Մինչ այդ թուրքական ԶԼՄ-ները նաեւ տեղեկացրել էին, որ Էրդողանի եւ Պուտինի բանակցությունների թեմաներից մեկը լինելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը։