Foto

Հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ բնակչությունը ամառային եղանակին բախվում է ջրի պակասի․ ԱԳՆ խոսնակ

Այո, ջուրը կյանք է, ոչ ոքի պետք չէ անտեսել։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով Սննդի և գյուղատնտեսության միջազգային կազմակերպության թվիթին, որտեղ խոսվում է ջրի կարևորության մասին։

Խոսնակը ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի հումանիտար ճգնաժամին․ «Այս ընթացքում հումանիտար ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ամառային եղանակին նույնպես բախվում է ջրի պակասի։ Վառելիքի պակասի պատճառով պոմպերն աշխատում են հզորության կեսի չափով։ ՄԱԿ-ը, Սննդի և գյուղատնտեսության միջազգային կազմակերպությունը և այլ կազմակերպություններ պետք է ջանքեր գործադրեն Լաչինի միջանցքի բացման համար»,- գրել է նա։