Foto

Դավաճանության խարանը

 

Հայաստանյան իրականության մեջ վերջին շրջանում ամենից շատ շահարկված ու շրջանառված եզրույթներից մեկըորն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, «դավաճան» ձևակերպումն է այն իր բնորոշումներն ու մեկնաբանություններն է ստանում՝ նայածթե ում կողմից և ինչ շեշտադրումներով է ասվում։ Բանը հասավ նրանոր անգամ նույն Փաշինյանը հրապարակավ հայտարարեցոր «այնքան են ասել դավաճանոր էլ չեմ վախենումոր կասեն դավաճան»։ Ու հենց այդ տրամաբանությամբ էլ նա շարունակում է կյանքի կոչել և հաստատակամ իրականացնել իր պետականաքանդ գործունեությունը։

Ըստ էության՝ այսօր հայկական իրականության ամենաքննարկվող հարցը Փաշինյանի դավաճանության վարկածն էԴավաճանության թեմայի հետ կապված քննարկման հիմքում պետք է դրվիոչ թե Փաշինյանի կողմից գաղտնի ինչ-որ գործարքի գնալուհավաքագրվելու հավանականությունըայլ հնարավոր դավաճանության արդյունքայինգործառնական կանխավարկածըԴրա համար պետք է կատարել մի պարզ վարժություն՝ հետևյալ հարցադրմամբի՞նչ կաներ ՀՀ կամայական ղեկավարըեթե նա հավաքագրվեր ԱդրբեջանիԹուրքիայի կամ վերջիններիս հետ անմիջական կապ ու շահեր ունեցող որևէ երկրի հատուկ ծառայությունների կողմից: Հարցի պատասխանները ստանալու համար անհրաժեշտ է դիտարկելթե որոնք են եղել Ադրբեջանի ու Թուրքիայի կենսական շահերն ու նպատակները վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում:

Միանշանակ է, որ Ադրբեջանի համար Արցախի թեմայի հետ կապված, առկա են մի քանի անկյունաքարային հարցեր: Փորձենք բացվածքով թվարկել դրանք Արցախի հարցի ադրբեջանական լուծում, Արցախի ադրբեջանական պատկանելության հաստատում, Արցախյան պատերազմի ընթացքում հայկական պաշտպանական ուժերի կողմից ազատագրված տարածքների տիրապետում, Արցախից հայկական հետքի ամբողջական վերացում, Հայաստանի և Արցախի ցամաքային կապի դադարեցում, Արցախի վերջնական հպատակեցումն Ադրբեջանին: Մի փոքր այլ է Թուրքիայի դրվագը այստեղ արդեն թուրքական նպատակները սկսվում են ադրբեջանական շահերի՝ վերը նշված համախմբով և ավարտվում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարմամբ, տարածաշրջանում ռուսական ազդեցությունը թուրքական (տվյալ դեպքում Արևմուտքի դեմքով) ազդեցությամբ փոխարինմամբ:

Հիմա փորձենք զուգահեռ անցկացնել վերը թվարկած հարցերի խումբը ու նայել, թե ինչ քայլեր է անում Նիկոլը, և կտեսնենք դրանց հայելային համադրությունը։ Համադրությունից հետո պարզ ու հասկանալի է դառնում, թե որքանով են դրանք բավարարել այդ երկու երկրների ազգային-պետական շահերը: Գաղտնիք չէ, որ, ի թիվս այլ գործոնների, 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը պարտվել է նաև խայտառակ վատ կազմակերպման, պետությունը պատերազմական ռելսերի վրա չդնելու, բազմաթիվ այնպիսի պատճառներով, որոնք ուղղակիորեն գտնվում են Նիկոլի իրավասության տիրույթում:

Ամփոփենք փաստերով Փաշինյանը հետևողականորեն կատարել է քայլեր, որոնք գրեթե ամբողջությամբ համընկնում են այլ երկրների շահերին, այլ կերպ ասած՝ Փաշինյանի գործունեությունն ամբողջությամբ համապատասխանում է դավաճանության արդյունքային, գործառնական սահմանմանը, եթե անգամ նա որևէ դավադրական գործարքի մաս չի կազմել, որևէ գաղտնի պարտավորություն չի ստանձնել: Այլ կերպ ասած՝ վախենա Նիկոլը, թե՞ հաճույք ստանա, դավաճանական խարանը հավիտյանս դաջված է իր, այլև իր  ճակատին։

Արմեն Հովասափյան