• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

«Կարող ենք վկայել Մաեստրոյի մարդասիրությունը»․ անվանի բժիշկները միջնորդում են փոխել Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով եւ միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին են դիմել մի խումբ անվանի բժիշկներ։ Տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին

Հարգելի՛ գլխավոր դատախազ,

Մենք՝ ներքոստորագրյալ բժիշկներս, որ ներկայացնում ենք Հայաստանի տարբեր բուժհաստատություններ, հայտնում ենք մեր խորին մտահոգությունն ու միասնական աջակցությունը Մաեստրո Սերգեյ Սմբատյանին։ Մենք պարտավորված ենք զգում լույս սփռելու այն անհավատալի բարեգործական ներդրումների եւ մարդասիրական աշխատանքին, որը Մաեստրո Սմբատյանը ձեռնարկել է իր ողջ կարիերայի ընթացքում: Միասին մենք կարող ենք վկայել Մաեստրո Սերգեյ Սմբատյանի անմնացորդ նվիրվածությունը մարդասիրությանը, առողջապահությանը եւ հատկապես երեխաների բարօրությանը: Մենք պարտավոր ենք զգում աջակցելու այն անհատներին, ովքեր նշանակալիորեն նպաստում են մեր ազգի եւ նրա ժողովրդի կյանքի որակի բարելավմանը:

Իր բարեգործական համագործակցությունների միջոցով Մաեստրո Սմբատյանը միջոցներ է հավաքել առողջապահական կարեւոր նպատակների համար: Նրա բարեգործական համերգների եւ դրամահավաք միջոցառումների ազդեցությունը լայնածավալ է եղել, իսկ նրա ջանքերը էական աջակցություն են ցուցաբերել այն ընտանիքներին, ովքեր բախվել են կյանքի դժվարություններին:

Որպես բժիշկներ, մենք անմիջականորեն ականատես ենք եղել երաժշտության զորությանը մարդկանց հոգեկան ներաշխարհի կազդուրման գործում: Մաեստրո Սերգեյ Սմբատյանի՝ ուրիշների տառապանքը թեթեւացնելու եւ մարդկանց օգնելու անխոնջ ջանքերը լիովին համահունչ են մեր՝ որպես առողջապահության ոլորտի մասնագետների առաքելությանը:

Ամենայն հարգանքով օրենքի գերակայության նկատմամբ, ինչպես նաեւ կարեւորելով գործի քննությունը իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը՝ պատասխանատվության զգացումով խնդրում եւ միջնորդում  ենք Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոցը վերանայել՝ հույս հայտնելով, որ նա շուտով կկարողանա վերադառնալ իր ոչ միայն ստեղծագործական, այլ նաեւ մարդասիրական առաքելությանը:

Պրոֆեսոր Արա Բաբլոյան- մանկական վիրաբույժ, ուրոլոգ

Միքայել Ադամյան- սրտաբան, կարդիովիրաբույժ

Պրոֆեսոր Հմայակ Սիսակյան- սրտաբան

Պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյան- ընդհանուր վիրաբույժ

Պրոֆեսոր Սերգեյ Ֆանարջյան- ուրոլոգ

Պրոֆեսոր Կարեն Լալայան- ատամնաբույժ

Պրոֆեսոր Արմեն Վարդանյան- աչքի վիրաբույժ»։


‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Սոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են


    Երկու երկրների միջև արտաքին առևտրի սահմանափակումների հետևանքները կրում են պարզ քաղաքացիները


    Կես տարում ՀՀ-ն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել․ «Հետք»


    Խայտառակություն է այն, ինչ կատարվում է սեփականության իրավունքի նկատմամբ Հայաստանում․ Վարդանյան


    Խուլ ու համր մի ձևացեք, իշխանությունն ամենօրյա ռեժիմով վախի մթնոլորտ է տարածում․ Վահագն Մելիքյան


    Բաքվում գտնվող գերիները քաղբանտարկյալներ են, նրանք բանտարկվել են իրենց հողը պաշտպանելու համար


    Պարոն Ծառուկյան, դուք մենակ չեք, ձեր նկատմամբ իրականացվում է աննախադեպ վարկաբեկման ակցիա․ Այվազյան


    Դատարանները հրահանգավորված աշխատում են․ Բագրատ սրբազան


    ՈւՂԻՂ. Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը


    Եթե մենք արձագանքեինք Դոնալդ Թրամփի յուրաքանչյուր գրառմանը, մեր ժամանակը կսպառվեր. Ֆրանսիայի ԱԳՆ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]