Foto

Սարսափելի կարկուտ Ալավերդիում․ մարդիկ ճանապարհ են փակում


 

Երեկ Լոռու մարզի Ալավերդի համայնքում և շրջակա՝ՕձունԱքորիՀագվի գյուղերում տեղացածսարսափելի կարկուտի հետևանքով տեղի ենունեցել աներևակայելի չափերի հասնողավերածություններ։ Մասնավորապես՝ մոտ 30 րոպետեղացած գերխոշոր չափի կարկուտը վնասել էտների տանիքներն ու ապակիներըհողինհավասարեցրել արդեն հնձի ենթակա ցորենիդաշտերն ու մարդկանց այգիները։ Եթե փորձենքհավաքական գնահատական տալապաբնակչության ողջ բերքը գրեթե 100 տոկոսովոչնչացված էայգիներում ոչ մի բանջարեղեն և միրգգոյություն չունի։

Հավելենք նաևոր բացի դրանից առանձնապես մեծվնաս է հասցվել նաև շարժականփոխադրամիջոցներինորոնք վնասվել են մոտ 50-70 տոկոսով (վնասվել է ավտոմեքենաների դիմացի ևհետևի ապակիներըվնասվել ողջ մետաղականհատվածները)։ Այլ կերպ ասած մարդիկ կրել ենաննկարագրելի չափերի վնասներ և առավոտվանիցբավական անելանելի ու պատային իրավիճակումեն։

Առավոտվանից չեն դադարում համայնքապետարան և ԱԻՆ ծառայություն ուղղված հեռախոսազանգերը, որով մարդիկ պատկան մարմիններին փորձում են ներկայացնել իրենց կրած վնասների չափերը և ծավալները, ոմանք ամբողջ արհավիրքը լուսանկարել և տեսանկարահանել են՝ տարածելով նաև սոցցանցերում։

Նշենք նաև, որ ներկայումս նախատեսվում է ստեղծել համայնքային հանձնաժողով, որը պետք է գնահատի վնասի չափերը, ոմանք արդեն գրանցվել են, սակայն, մեր տեղեկություններով, ոչ ոք հույս չունի թե ինչ-որ օգնություն կամ փոխհատուցում կլինի պետության կողմից, քանի որ մասնավոր զրույցներում մարդիկ ասում են, թե «եղունգ ունես՝ գլուխդ՝ քորի, մենք, մեր խնդիրները ով ա՞ մեր մատից փուշ հանել, որ հիմա հանեն»։

Ըստ էության՝ մարդիկ շվարած ու մոլորված չգիտեն՝ ինչպես կազմակերպեն ու լուծեն իրենց առաջ ծառացած այս հարցը, քանի որ խոսքը մի ահռելի ծավալի գումարի մասին է, իսկ շարքային գյուղացու համար համպատրաստից նման չափերի գումար հայթհայթելը գրեթե անհնարին է, իսկ ապառիկ կարգով թիթեղ ձեռք բերելն ունի իր բարդությունըմարդկանց մեծ մասը մեծ չափերի վարկերի տակ են, իսկ ոմանք ուղղակի «սև» ցուցակում են ոչ մի կոպեկ ստանալու հույս ու հնարավորություն չունեն։

Ստեղծված իրավիճակն, իրոք ողբերգական է, քանի որ տեղի ուենցած բնական աղետի հետևանքով մարդիկ ուղղակի չգիտեն ինչ անեն և ում դիմեն, քանի որ պետական պատասխանատուների կողմից ոչ մի արձագանք գոյություն չունի։ Կայքի տեղական աղբյուրը հայտնում է, որ այս պահին Ալավերդիում մարդիկ վրդովված են և պատրաստվում են ճանապարհ փակել, որպեսզի մարզպետը և կառավարության ներկայացուցիչները ներկայանան և տեղում ծանոթանան բնության պատճառած վնասների չափերին։