Ամերիկյան «Ինտեր Մայամիի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է 3:1 հաշվով հաղթանակին «Օռլանդո Սիթիի» նկատմամբ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի Լիգաների գավաթի խաղարկության (Leagues Cup) 1/16 եզրափակիչում։
Մեկնարկային կազմում հանդիպման մասնակցած Մեսին դարձել էր դուբլի հեղինակ։
«Բոլորը գերազանց հանդիպում անցկացրին։ Ես ուրախ եմ հաղթանակին։ Բարի գիշեր, Մայամի»,- գրել է Մեսին։
1/8 եզրափակիչում «Ինտեր Մայամիի» մրցակիցը կլինի «Դալլասը», որը 2:1 հաշվով պարտության է մատնել մեքսիկական «Մասատլանին»։








